Չենք պատրաստվում հետ կանգնել, մեր ետևում հասարակության պահանջն է, որ ճգնաժամը լուծվի նոր խորհրդարանական ընտրություններով. Լևան Բեժաշվիլի
Չենք պատրաստվում հետ կանգնել, մեր ետևում հասարակության, ընտրողների պահանջն է, որ այս երկրում կեղծված ընտրությունների արդյունքում քաղաքական ճգնաժամը, լուծվի նոր խորհրդարանական ընտրությունների ճանապարհով,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ, Լևան Բեժաշվիլին:
Ինչպես նշել է Լևան Բեժաշվիլին, միասնական ընդդիմության բոլոր 60 անդամները գրել են անձնական դիմում, լիազորությունների կասեցման վերաբերյալ, մեկ հիմքով, որ ընտրությունները կեղծվել են:
«Ոչ ոք չի ցանկանում մուտք գործել այս կեղծված խորհրդարան, ուստի իշխանությունները պետք է կողմնորոշվեն և ժամանակին ընդունեն որոշում: պետք է ձեւավորվի եւ ժամանակին կայացնի այս որոշումը: Չենք պատրաստվում հետ կանգնել, մեր ետևում հասարակության, ընտրողների պահանջն է, որ այս երկրում կեղծված ընտրությունների արդյունքում քաղաքական ճգնաժամը, լուծվի նոր խորհրդարանական ընտրությունների ճանապարհով», – հայտարարել է Բեժաշվիլին: