Չենք հանդուրժելու, որ Գիգա Օթխոզորիայի սպանողը մնա անպատիժ. Քեթևան Ցիխելաշվիլի
Չենք հանդուրժելու, որ Գիգա Օթխոզորիայի սպանողը մնա անպատիժ, ինչքան էլ ջանք և ժամանակ պետք լինի դրան, այս հարցը կմնա հրատապ, մինչդեռ չի տոնվի արդարությունը,-այս մասին հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին:
Ինչպես նշել է նա, այսօր երեք տարի է անցել Գիգա Օթխոզորիայի սպանությունից, այն մարդը Վրաստանում դատապարտվել է, սակայն բռնազավթված տարածքում դեռևս անպատիժ է:
Բացի այդ պետնախարարը զրուցել է նաև ընտրությունների մասին:
«Այսօր երբ տեղի են ունենում ընտրություններ, այդ թվում Զուգդիդիում, որտեղ բնակվում էր Գիգա Օթխոզորիան և նրա ընտանիքը, բոլորս պետք է լավ գիտակցենք, որ անթույլատրելի է ցանկացած տիպի սադրանք: Անհրաժեշտ է, որ քաղաքական գործընթացը լինի ժողովրդավարության շրջանակներում և պետք է հիշենք, որ ունենք մեկ նպատակ, դա Վրաստանի տարածքների ապաբռնագրավումն է»,-հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին: