Չեմ թաքցնի, թիմում կա տարակարծություն, սակայն բոլորս համաձայնում ենք, որ առկա թմրաքաղաքականությունը խնդրահարույց է և պետք է փոխվի. Կալաձե
Առկա թմրաքաղաքականությունը լուրջ խնդիր է և կարծում եմ, որ փոփոխությունները և նախատեսված բարեփոխումը պետք է ծառայեն երիտասարդների թմրանյութերից պաշտպանությանը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ թեման մեկնաբանելիս:
Նրա խոսքով, թմրանյութ իրացնողների դեմ պետք է ձեռնարկել խստագույն միջոցներ և առողջ ապրելակերպի ժողովրդականացումը շատ կարևոր է:
«Չեմ թաքցնի, որ թիմում կա տարակարծություն, սակայն բոլորս համաձայնում ենք, որ առկա թմրաքաղաքականությունը խնդրահարույց է: Համապատասխաբանար, այն պետք է փոխվի: Թե ինչ ձևով, այդ կապակցությամբ թիմում կունենանք քննարկումներ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: