Չավին դարձել է աշխարհի 2022 թվականի առաջնության միջազգային դեսպանը
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին դարձել է Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի միջազգային դեսպանը:
Այս պահին 38-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս քաթարական «Ալ-Սադ» ակումբում:
«Ես ամբողջովին հաճույք եմ ստանում ՖԻՖԱ-ի ծրագրի հետ համագործակցությունից, որին մասնակցում եմ 2016 թվականից:
Անհամբերությամբ եմ սպասում մեր հիանալի հարաբերությունների շարունակությանը` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության ժամանակ»,- Չավիի խոսքերն է փոխանցում ԱԱ-2018-ի կազմկոմիտեի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը: Մունդիալն առաջին անգամ կանցկացվի ձմռանը: