Չարլզ թագավորը հայտարարել է, որ օրենքը պետք է իր հունով գործի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալությունից հետո
Չարլզ թագավորը հայտարարել է, որ օրենքը պետք է իր հունով գործի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալությունից հետո

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը իր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալությունից հետո հայտարարում է, որ օրենքը պետք է կատարի իր գործը:

Միևնույն ժամանակ, թագավոր Չարլզը նշել է, որ կհամագործակցի հետաքննության հետ։

«Խորը մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի մասին նորություններին և պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման կասկածանքին: Սրան կհաջորդի լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց, որի միջոցով այս հարցը համապատասխան կարգով և համապատասխան մարմինների կողմից կհետաքննվի:

Ինչպես նախկինում էլ ասել եմ, նրանք այս հարցում ունեն մեր լիակատար ու անկեղծ աջակցությունը և համագործակցությունը: Թույլ տվեք հստակ հայտարարել. օրենքը պետք է կատարի իր գործը: Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, իմ կողմից այս հարցի շուրջ հավելյալ մեկնաբանություններ անելը ճիշտ չէր լինի: Մինչ այդ, ես և իմ ընտանիքը կշարունակենք կատարել մեր պարտականությունները և ծառայել ձեզ», – հայտարարել է թագավոր Չարլզը: