Չարլզ III թագավորի թագադրմանը զուգահեռ Լոնդոնում կայացել է միապետության հակառակորդների բողոքի ցույցը
Չարլզ III թագավորի թագադրմանը զուգահեռ Լոնդոնում կայացել է միապետության հակառակորդների բողոքի ցույցը

Չարլզ III թագավորի թագադրմանը զուգահեռ Լոնդոնում կայացել է միապետության հակառակորդների բողոքի ցույցը։

Միացյալ Թագավորության նոր միապետի թագադրման արարողությունից առաջ Թրաֆալգար հրապարակում հավաքվել են «Հանրապետություն» հակամիապետական ​​շարժման անդամները։

«Նա մեր թագավորը չէ»,- վանկարկում էին ակտիվիստները։ Հանրահավաքի մասնակիցները պաստառներ են պահել «Այս երկիրը մերն է» մակագրությամբ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի լուսանկարները՝ «Մեր սրտերի արքայադուստրը» մակագրությամբ։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Չարլզ թագավորի թագադրումից առաջ ոստիկանությունը ձերբակալել է հակամիապետական ​​շարժման առաջնորդներից մեկին ու մի քանի ցուցարարների։

«Հանրապետություն» հակամիապետական ​​շարժումը հիմնադրվել է 1983 թվականին, որի անդամները պահանջում են վերացնել միապետությունը։ Նրանց կարծիքով, բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում միապետության վրա, ինչը նրանց կարծիքով վատնված գումար է։