«Ցենտր պոինտի» տուժած շուրջ 4 000 ընտանիքների 3 տարվա ընթացքում կփոխանցվեն բնակարաններ
«Ցենտր պոինտի» տուժած շուրջ 4 000 ընտանիքների 3 տարվա ընթացքում կփոխանցվեն բնակարաններ

m2 ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Բուրդիլաձեի հայտարարությամբ, «Ցենտր-պոինտի» կողմից նախապայմանների կատարման դեպքում, m2 ընկերության շինարարությունները կավարտի և բնակարան կստանան բոլոր տուժած ընտանիքները:

Նրա խոսքով, «Ցենտր պոինտը» նախապայմանները կատարելու համար ունի 6-ամսյա ժամկետ: Նախապայմաններից մեկը՝ հողամասերի առանձնացումն է:

««Ցենտր պոինտի» տուժած շուրջ 4 000 ընտանիքներ 3 տարվա ընթացքում փուլ առ փուլ կապահովվի բնակարաններով, որոնք «Ցենտր-Պոինտը» պետք է փոխանցեր նրանց վաղուց»,- հայտարարել է m2-ի գլխավոր տնօրենը:

Իրակլի Բուրդիլաձեն մեկնաբանում է, որ նշված գործարքներից m2-ը որևէ լուրջ շահույթ ստանալ չի պատրաստվում և հնարավոր է, նախագծերի ավարտման հետ մեկտեղ լինեն հավելյալ ծախսեր: