CBS News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես կասեցնում է ուկրաինացի և լատինաամերիկյան միգրանտների ներգաղթի դիմումների մշակումը

17:40, 19.02.2025

ԱՄՆ-ը ժամանակավորապես կասեցնում է ուկրաինացի և լատինաամերիկյան միգրանտների ներգաղթի դիմումների մշակումը։

Մասնավորապես, ըստ CBS News-ի, ժամանակավորապես կասեցվել է ուկրաինացի և լատինաամերիկյան միգրանտների կողմից Բայդենի վարչակազմի ծրագրերի շրջանակներում ներգաղթային դիմումների մշակումը։

Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է խարդախության և անվտանգության ռիսկերի պատճառով:

Ըստ CBS News-ի՝ ԱՄՆ-ն ընդունել է մոտ 240 հազար ուկրաինացի՝ որպես Բայդենի «Միավորվեք հանուն Ուկրաինայի» քաղաքականության մի մաս։ Նրանցից շատերը դիմել են կարգավիճակ ստանալու համար, որը թույլ կտա օրինական կերպով մնալ կամ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Հրատարակության համաձայն՝ դիմումների քննարկումը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնյաները չեն վերանայել ընթացակարգերը։

Նմանատիպ