Ցավոք, Ռուսաստանը մեր դիրքորոշմանը չի պատասխանում պրագմատիկ դիրքորոշմամբ. Իրակլի Կոբախիձե
Ցավոք, Ռուսաստանը մեր դիրքորոշմանը չի պատասխանում պրագմատիկ դիրքորոշմամբ. Իրակլի Կոբախիձե

Ցավոք, Ռուսաստանը մեր դիրքորոշմանը չի պատասխանում պրագմատիկ դիրքորոշմամբ և վերջին հայտարարությունը դրա վառ օրինակն էր,-այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նա հույս է հայտնել, որ ապագայում Ռուսաստանի դիրքորոշումը կփոխվի:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, հիմնախնդիրների կարգավորման համար հարկավոր է գտնել ճանապարհներ:

«Մենք պետք է գտնենք ճանապարհներ, այն բանի համար, որ կարգավորվեն հիմնախնդիրները: Մեր կողմից արվում է ամեն բան, որ Վրաստան-Ռուսաստան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Մենք ունենք պրագմատիկ դիրքորոշում, որը Վրաստանում ստեղծվել է 2012 թվականից: Ռուսաստանի հետ պրագմատիկ դիրքորոշման արդյունքն է, որ Վրաստանում վերջին տարիներին բարձրացվել է անվտանգության որակը»,-ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքերով Ռուսաստանի երեկվա հայտարարությունը կոնստրուկտիվ դիրքորոշման արտահայտումը չէր:

«Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը նախատեսում է, ոչ թե ինչ որ բանի փոփոխում, այլ այն գծի հզորացում, որը Վրաստանում ստեղծվել է 2012 թվականից: Մենք պատրաստ ենք բանակցությունների համար, որ կարգավորվի հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,-նշել է խորհրդարանի նախագահը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Գիորգի Կվիրիկաշվիլիի մարտի 9-ի ուղերձին պատասխանել է երեկ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մոսկվայում դրական են գնահատել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը: