Ցավալի է, որ «Ազգային շարժումը» որոշել է չստորագրել համաձայնագիրը, մնացած ըննդիմադիրների հաշվին անցնելը ապակառուցողական քաղաքականության նշան է. Վիոլա Ֆոն Կրամոն
Քաղաքական պատասխանատվությունից խուսափելը և մնացած ընդդիմության հաշվին անցնելը ապակառուցողական քաղաքականության նշան է, – այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը:
«Շատ ցավալի է, որ «Միասնական ազգային շարժումը» որոշում կայացրեց չստորագրել ապրիլի 19-ի համաձայնագիրը: Այս համաձայնագիրը խթանում է ավելի լավ արդարադատության համակարգ և ավելի արդար խորհրդարան Վրաստանում: Քաղաքական պատասխանատվությունից խուսափելը և մնացած ընդդիմության հաշվին անցնելը ապակառուցողական քաղաքականության նշան է», – «Թվիթերում» գրել է Վիոլա Ֆոն Կրամոնը: