Ցավալի է, երբ տեսնում ես, որ աստծո տունը հրդեհի մեջ է. Մայք Փենս
Ցավալի է, երբ տեսնում ես, որ աստծո տունը հրդեհի մեջ է,-այս հայտարարությունը իր թվիթերի էջում արել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, Մայք Փենսը:
«Փարիզի աստվածամոր տաճարը ողջ աշխարհի համար հանդիսանում է հավատքի խորհրդանիշ: Ցավալի է, երբ տեսնում ես, որ աստծո տունը հրդեհի մեջ է: Մեր աղոթքները այժմ հրշեջների և փարիզցիների հետ են»,-գրել է Մայք Փենսը:
Փարիզի աստվածամոր տաճարում հրդեհ է: Վերջին տվյալներով տաճարի փայտե տանիքը ամբողջովին այրված է: