Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել թիմին, միասնական ջանքերով կանենք ամեն բան, որ երկիրը դառնա էլ ավելի հզոր. Իրակլի Ղարիբաշվիլի
Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել թիմին, միասնական ջանքերով կանենք ամեն բան, որ երկիրը դառնա էլ ավելի հզոր. Իրակլի Ղարիբաշվիլի

Սա մեծ պատասխանատվություն և պատիվ է, քանի որ կարող է երկրորդ անգամ լինեմ այս երկրի վարչապետը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» թիմին աջակցության և վստահության համար:

«Շնորհակալություն ընկերներ: Ուզում եմ բոլորին ասել, որ շատ հուզական օր է մեզ համար, բոլորի համար: Չնայած դրան, մեր թիմը արագ որոշում կայացրեց, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կուսակցության նախագահին ՝ ամբողջ թիմին, ինձ վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է, երկրորդ անգամ լինել այս երկրի վարչապետը: Մեր երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, առաջին հերթին դա համավարակն է, գործազրկությունը, տնտեսական աղքատությունը և բնակչության ծանր վիճակը, որը պահանջում է արագ լուծումներ, և դրա համար մենք բոլորս պարտավոր ենք արագ լուծել բնակչության խնդիրները: Մենք շուտով կվերականգնենք կարգ ու կանոնը և հավասարակշռությունը, որոնք անհրաժեշտ են Սահմանադրության շրջանակներում երկրի բնականոն գործունեությունը շարունակելու համար: Ես ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել թիմին, մենք կանենք հնարավորը երկիրն էլ ավելի ուժեղ դարձնելու համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, ինչ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Իր հրաժարականի մասին Գախարիան հայտարարել է այսօր, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում: