Ցանկանում եմ մի բան ասել որոշ քաղաքական կուսակցություններին, ոչ մեկ չի կարող հատել օրենքի սահմանները. Կախա Կալաձե
Ցանկանում եմ մի բան ասել որոշ քաղաքական կուսակցություններին և քաղաքական գործիչներին, ոչ մեկ չի կարող հատել օրենքի սահմանները,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի մոտ ընթացող ցույցին երեկ գիշեր զարգացած իրադարձությունները մեկնաբանելիս:
Կալաձեի խոսքերով, երեկվա հայտարարությունները մատնանշում են ամեն բանի վրա:
«Երեկ գագաթնակետն էր, արդեն քաղաքական գործիչները իր ձեռքն են վերցրել իրադարձությունների զարգացումը: Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ ցավակցել Զազա Սարալիձեին, շատ ծանր է բոլորի համար և բոլորս մտնում ենք նրա դրության մեջ: Մշտապես զրուցել ենք, որ կա փորձ, կոնկրետ քաղաքական գործիչները այս ընտանիքի դժբախտությունը օգտագործեր սեփական նեղ հետաքրքրությունների համար:
Երեկվա հայտարարությունները մատնանշում են ամեն բանի վրա: Սակայն ցանկանում եմ մի բան ասել որոշ քաղաքական կուսակցություններին և քաղաքական գործիչներին, ոչ մեկ չի կարող հատել օրենքի սահմանները: Իհարկ է նրանք իրավունք ունեն արտահայտել սեփական դիրքորոշումը օրենքի սահմաններում: Եթե նրանք անցնեն այդ սահմանները, ապա իշխանությունների կողմից, պետության կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-հայտարարել է Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan