Ցանկանում եմ մեր հայ համաքաղաքացիներին մաղթել հաջողություններ և սեր. Զաալ ՈՒդումաշվիլի
Ցանկանում եմ մեր հայ համաքաղաքացիներին մաղթել հաջողություններ և սեր. Զաալ ՈՒդումաշվիլի

«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ ՈՒդումաշվիլին ներկա է գտնվել Թբիլիսիում, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ ծննդյան տոնական պատարագին:

«Այսօր ես շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Ընդհանրապես այս տոնը նմանակվում է բարության և սիրո հետ: Ցանկանում եմ բոլորին մաղթել հաջողություններ և սեր»,- ասել է ՈՒդումաշվիլին:

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Հունվարի 7-ին մեռելոց է, հիշատակի օր: