Ցանկանում եմ հավատալ ընդդիմության ողջամտությանը, որ երկրի հետաքրքրություններից ելնելով կընդունեն ճիշտ որոշում, հույս ունենք, որ խորհրդարանում միասին կաշխատենք. Կախա Կալաձե
Շատ կարևոր են այն գնահատանքները, որոնք արվել են ընտրությունների կապակցությամբ: Լսեցինք, որ ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական և մրցակցային միջավայրում,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, միջազգային գործընկերների կողմից ընտրությունների գնահատականների մասին խոսելիս:
Կալաձեի խոսքով, իշխանությունները ստիպված կլինեն շտկել այն թերությունները, որոնք նշվել են:
«Ցանկանում եմ հավատալ ընդդիմության ողջամտությանը, որ երկրի հետաքրքրություններից ելնելով կընդունեն ճիշտ որոշում, թե չէ եթե միայն մենք մտնենք խորհրդարան դա էլ խնդիր չի լինի: Սակայն մեծ հույս ունեմ, որ նրանք որոշում կկայացնեն և խորհրդարանում միասին կաշխատենք, հակառակ դեպքում, եթե մենք ստիպված լինենք միայնակ մնալ խորհրդարանում, ես այստեղ էլ խնդիր չեմ տեսնում: Այնուամենայնիվ, ես մեծ հույս ունեմ, որ նրանք կկայացնեն այս որոշումը, և մենք միասին կսկսենք աշխատել խորհրդարանում `մեր երկրի համար անհրաժեշտ կարևոր բարեփոխումների և նախագծերի շուրջ»,- հայտարարել է Կալաձեն: