Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին, որ իրենց փոքրիկները սնվում են առողջ սնունդով. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր այցելել է թիվ 95 մսուր-մանկապարտեզ, որտեղից ծնողներին դիմել է ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով և զրուցել մանկապարտեզներում առկա սննդի մասին:

Ինչպես նշել է քաղաքապետը, այս պահին ընթանում է նպատակաուղղված ստի քարոզարշավ, որի համաձայն մանկապարտեզներում նվազել է սննդի չափաբաժինը  և երեխաները մնացել են առանց սննդի:

«Այս պահին գտնվում եմ Թբիլիսիի թիվ 95 մանկապարտեզում, եկել եմ առանց զգուշացնելու, քանզի ինչպես գիտեք տարածվում է ապալրատվություն այն մասին, իբր նվազեցվել է սննդի չափաբաժինը և երեխաները մնացել են առանց սննդի:

Այսօր, մայրաքաղաքի կառավարության նիստին ասել եմ այդ մասին և այժմ կրկնում եմ, որ այդ լրատվությունը մեծ սուտ է: Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես են կանայք պատրաստում երեխաների համար խաճապուրի: Տեսնում եք թե ինչ լավ պայմաններ են խոհանոցում: Ցանկանում եմ ողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ երեխաները չունեն սննդի խնդիր: Միակ բանը ինչը նվազեցրել ենք դա շաքարավազն ու աղն է, այն էլ մեր փոքրիկների առողջության համար: Ճիշտ սնվելը շատ կարևոր է և այդ որոշումը ընդունել ենք միջազգային չափանիշներին համապատասխան: Նշեմ, որ չափաբաժինը կազմելու գործընթացին ներգրավված է եղել Unicef -ը:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեր փոքրիկները սննդի հետ հիմնախնդիրներ չունեն, և ցանկանում եմ նաև հանգստացնել ծնողներին, որ իրենց փոքրիկների առողջությանը վնաս չի լինի: Մենք հոգ ենք տանում մեր երեխաների համար»,-հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: