Ցանկանում եմ հաջողություններ պետական գործունեությունում, իսկ բարեկամ վրաց ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում. Դենիս Շմիգալը Իրակլի Ղարիբաշվիլիին

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է ՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ:

Պաշտոնական շնորհավորական նամակում Դենիս Շմիգալը նշել է, որ Վրաստանն ու Ուկրաինան զգալի ներուժ ունեն առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար:

«Ուկրաինայի նախարարների կաբինետի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Վրաստանի Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ Վրաստանի կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում ակտիվ համագործակցությունը կշարունակի արդյունավետ գործիք լինել ռուսական ագրեսիային դիմակայելու, մեր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և մեր պետությունները եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման  ճանապարհին հաջողությամբ առաջ տանելու համար:

Վրաստանն ու Ուկրաինան զգալի ներուժ ունեն առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար, ինչը կնպաստի, մասնավորապես, Վրաստան-Ուկրաինա տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը:

Ուրախ կլինեմ առաջիկայում հանդիպել ձեզ և քննարկել վրաց-ուկրաինական հարաբերությունների օրակարգային խնդիրները:

Մաղթում եմ ձեզ, պարոն վարչապետ, հաջողություններ ձեր պետական ​​գործունեության մեջ, իսկ բարեկամ վրաց ժողովրդին խաղաղություն ու բարեկեցություն»,- ասված է նամակում: