Ցանկանում եմ դիմել զինվորականներին, ձեզ ոչ մի Հաագայի դատարան չի սպառնում, դուք հերոսներ եք. Արչիլ թալակվաձե
Հաագայի դատարանում վեճը և արդարության համար պայքարը ակտիվացել է հենց մեր իշխանության պայմաններում,-այս մասին խորհրդարանական մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի թեմայով, Հաագայում ընթացող դատավարությունը մեկնաբանելիս:
«Ցանկանում եմ հիշեցնել յուրաքանչյուր իշխանությանը, ապացույցները, այդ թվում ռումբերի մասնիկները, որոնք օգտագործվել են մեր բնակչության դեմ, հավաքվել են հենց Թեա Ծուլուկիանիի և մեր իշխանությունների գլխավորությամբ: Հիմնական ապացույցները, որոնք կարող էին դառնալ հաղթանակի պայման, մատնվել էին անուշադրության և որոշ դեպքերում անհետացել են»,-հայտարարել է Թալակվաձեն:
Խորհրդարանային մեծամասնության լիդերի հայտարարությամբ, «ազգային շարժումը» փորձում է բանակը և զինվորականների տրամադրվածությունը օգտագործել սեփական կուսակցության պաշտպանության համար:
«Ազգային շարժման» պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին այսօր հայտարարել է, որ Հաագայում ընթացող դատավարությունները լուրջ վտանգ են ստեղծում Վրաստանի պետական հետաքրքրություններին:
Հեղինակ -
Edgar Barsegyan