Ցամաքային տրանսպորտի գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում միջքաղաքային ուղևորափոխադրումների կանոնակարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ

18:18, 31.12.2025

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ենթակայությամբ գործող Ճանապարհային տրանսպորտի գործակալությունը տարածել է տեղեկատվություն միջքաղաքային ուղևորափոխադրումների կարգավորման փոփոխությունների մասին։

Գերատեսչության տվյալներով՝ փոփոխությունները կատարվել են Ճանապարհային տրանսպորտի գործակալության նախաձեռնությամբ և վերաբերում են Վրաստանի կառավարության №4, №400, №442, №426 և №407 որոշումներին։

«Այս փոփոխությունների նպատակն է նպաստել ուղևորների անվտանգությանն, ավտովթարների նվազեցմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորմանը։

Նոր կարգավորմամբ փոփոխվում է կանոնավոր ուղևորափոխադրումների համար միայն M3 կարգի տրանսպորտային միջոցների օգտագործման պահանջը։ Միևնույն ժամանակ, երկրի ներսում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելիս պարտադիր կլինի տրանսպորտային միջոցների հագեցումը տախոգրաֆով և արագության սահմանափակիչ սարքով։ Այս պահանջը տարածվում է M1 (միկրոավտոբուս), M2 և M3 կարգի տրանսպորտային միջոցների վրա, որոնք ապահովում են վարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմների, ինչպես նաև շարժման արագության վերահսկումը։

Նոր պահանջի գործարկման համար սահմանվել են հետևյալ ժամկետները.

Տախոգրաֆի համար՝

  • Թբիլիսի – Բաթումի երթուղի՝ 2027 թ. հունիսի 1-ից
  • Մյուս բոլոր բնակավայրերի միջև, որոնք գտնվում են 50 կիլոմետրից ավելի հեռավորության վրա՝ 2027 թ. դեկտեմբերի 1-ից

Արագության սահմանափակիչ սարքի համար՝

  • Թբիլիսի – Բաթումի երթուղի՝ 2027 թ. մարտի 1-ից
  • Մյուս բոլոր բնակավայրերի համար՝ 2027 թ. դեկտեմբերի 1-ից

Այս մոտեցումը կձևավորի հավասարակշռված և միջազգային փորձին համապատասխան օրենսդրական շրջանակ, որը միաժամանակ կապահովի ուղևորների անվտանգության բարձրացում, ավտովթարների նվազեցում, ճանապարհային անվտանգության զարգացում և մրցակցային միջավայրի ձևավորում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում», – նշված է Ճանապարհային տրանսպորտի գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ