Բժշկի տեղեկությամբ, Տղիբուլիում սողանքի հետևանքով տուժած տղամարդու վիճակը ծանր է
Տղիբուլիում հողի զանգվածի փլուզման հետևանքով, տակ մնացած 65-ամյա տղամարդը գտնվում է Քութայիսիի ռեֆերալ հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը ծանր է։
Բժշկի տեղեկությամբ, 65-ամյա Վիտալի Տուրձիլաձեն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կառավարվող շնչառության տակ։
Բժիշկ Դավիթ Ջանաշիան ասում է, որ հիվանդը բուժհաստատություն է ընդունվել թոքերի և կրծքավանդակի վնասվածքներով, ինչպես նաև երկարատև ճնշման համախտանիշով:
Դեպքը Տղիբուլիի հանքավայրում տեղի է ունեցել երեկ։ Հողամասի զանգվածի տակ էր մնացել երկու մարդ։ Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում դուրս են բերել հողի տակ մնացած մեկ անձի, իսկ մյուսին հայտնաբերել են մահացած։