Բժիշկը պատմել է Թրամփի սթրեսակայունության մասին. Նա հոգեկան խանգարումներ չունի
Բժիշկը պատմել է Թրամփի սթրեսակայունության մասին. Նա հոգեկան խանգարումներ չունի

ԱՄՆ նախագահին զննած բժիշկ Ռոնի Ջեքսոնը լրագրողների առջև հանդես է եկել Դոնալդ Թամփի ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ մանրակրկիտ հաշվետվությամբ։ Եզրակացությունը հետևյալն է՝ լիարժեք առողջ։ Միայն թե նրան չէր խանգարի մի քանի ավել կիլոգրամները նվազեցնելն ու ամենօրյա ֆիզիկական վարժություններ սկսելը, նշել է Ջեքսոնը։

«Նախագահի մոտ ցուցանիշները լավ են և ընդհանուր առմամբ առկա է հիանալի առողջություն։ Ըստ ամենայնի, նա այդպիսին կմնա իր նախագահության ողջ ժամկետի ընթացքում»,-ասել է բժիշկը լրագրողների համար ճեպազրույցում։

ԱՄՆ նախագահը 71 տարեկան է, նրա քաշը կազմում է մոտ 108 կգ, հասակը՝ 190 սմ, հանգստի վիճակում նրա սիրտը մեկ րոպեում կատարում է 68 զարկ, զարկերակային ճնշումը՝ 122/74։ Թրամփը չի խմում և չի ծխում, չի վարում սպորտային կենսակերպ և սիրում է ֆասթֆուդ ուտել։ Նա հոգեպես առողջ է։

Թրամփը որպես ԱՄՆ նախագահ առաջին բուժզննությունն է անցել հունվարի 12-ին, Ուոլթեր Ռիդի անվան ԱՄՆ ռազմածովային ուժերի ազգային բուժկենտրոնում։

«Հիանալի գեներ»,-ասել է բժիշկը։ Նա անդրադարձել է Թրամփի մոտ առկա զարմանալի գծի. նա ամեն առավոտ ասես «վերբեռնվում է»՝ հեռանալով հին հոգսերից և սթրեսներից։