Բուխարեստում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել

14:29, 17.10.2025

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում բնակելի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։

Տեղական մեդիայի տեղեկություններով՝ պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Այրվածքներով և այլ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ։

Հայտնի է, որ պայթյունը վնասել է հարակից մեկ այլ շինության ճակատը և դպրոց, ինչի հետևանքով դպրոցից ուսուցիչների և աշակերտների տարհանում է իրականացվել։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։

Նմանատիպ