Բուրջ Խալիֆան լուսավորվել է վրացական դրոշի գույներով՝ ի նշան Վրաստանում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին համաձայնագրի ստորագրման
Վրաստանում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ Դուբայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Բուրջ Խալիֆան լուսավորվել է վրացական դրոշի գույներով։
Մասնավորապես, Վրաստանի կառավարության տվյալներով, աշխարհի ամենաբարձր շենքի լուսավորությունը վրացական դրոշի գույներով կապված է Emaar Properties/Eagle Hills խոշորագույն կառուցապատող ընկերության և Վրաստանի կառավարության միջև այսօր ստորագրված համաձայնագրի հետ, ըստ որի ընկերությունը 6 մլրդ դոլար կներդնի Թբիլիսիի և Գոնիոյի բազմաֆունկցիոնալ զարգացման ծրագրերում։
«Հենց այս ընկերության անունն է կապված այնպիսի լայնածավալ նախագծերի զարգացման հետ, ինչպիսիք են աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան, ինչպես նաև Դուբայ մոլը, որը տարեկան այցելում է ավելի քան 110 միլիոն մարդ։
«Վրաստանի պատմության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների աննախադեպ ծավալի իրականացման մասին համաձայնագիրը ստորագրվել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում»,- ասվում է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։