Բուլղարիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Բուլղարիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին վարչապետ Անդրեյ Գյուրովը մրցում են միմյանց դեմ։
Դոյչե Վելլեն հաղորդում է։
Քվեարկության ընթացակարգը սկսվել է ժամը 07:00-ին և կավարտվի տեղական ժամանակով ժամը 20:00-ին։
Ընտրությունների առաջին փուլում Իլիանա Յոտովան ստացել է ձայների 34.76%-ը։ Նրա մրցակից Անդրեյ Գյուրովը՝ 31.95%-ը։
Հոկտեմբերի 25-ին կայացած ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը պատմականորեն ցածր էր՝ գրեթե 23%։