Բուլղարիայի արտաքին գերատեսչությունը Հունաստանին և Թուրքիային զգուշացնում է ջրհեղեղի մասին

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը Հունաստանի և Թուրքիայի իշխանությանը զգուշացնում է գետերի, Մարիցայի և դրա վտակների ահազանգող ցուցանիշի վրա հեղեղվելու պատճառով:

Մարիցա գետը հոսում է Բուլղարիայից՝ Թուրքիայի և Հունաստանի սահմանին: Հունաստանին ուղարկված զգուշացման մեջ նշված է, որ չդադարող անձրևների պատճառով, որը կանխատեսում են օդերևութաբանները, Արդա գետում կավելանա ջրի մակարդակը:

Բուլղարիայի իշխանությունում կա մտավախություն, որ առաջիկա օրերին կհեղեղվի նույն գետի վրա կառուցված պատնեշը: Կա ջրհեղեղի վտանգ, որի պատճառով հիդրոէլեկտրակայանները անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: