Բուլղարիան և Իտալիան արգելել են ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ

14:36, 17.04.2022

Բուլղարիան և Իտալիան արգելել են ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ։ Որոշումն ընդունվել է երկու երկրների իշխանությունների կողմից՝ Եվրամիության կողմից Մոսկվայի նկատմամբ սահմանած նոր պատժամիջոցների հիման վրա։

Պաշտոնական Սոֆիայի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան ռուսական նավերը չեն կարողանա մուտք գործել Բուլղարիայի ոչ մի քաղաքի նավահանգիստ։

«Ռուսական դրոշով բոլոր նավերին, ինչպես նաև այն նավերին, որոնք փետրվարի 24-ից հետո կրում են ռուսական դրոշներ և գրանցված են այլ երկրներում, կարգելվի մուտք գործել բուլղարական նավահանգիստներ»,- ասվում է Բուլղարիայի կառավարության հայտարարության մեջ։

Բացառություններ կլինեն այն նավերի համար, որոնք շտապ օգնության կարիք ունեն կամ խորտակվում են։ Նաև Եվրամիություն վառելիք, ապրանքներ կամ դեղամիջոցներ ներմուծող նավերի համար:

Նման արգելք արդեն գործում է Իտալիայում։ Ռուսական նավերին, որոնք արդեն գտնվում են երկրում, որոշակի ժամանակ են ստացել գործունեությունը ավարտելու և Իտալիայի տարածքային ջրերը լքելու համար։

Ռուսական նավերի նկատմամբ նմանատիպ արգելք մոտ ապագայում կիրականացվի Եվրամիության անդամ բոլոր երկրներում։

Նմանատիպ