Բուենոս Այրեսից Ֆրանկֆուրտ թռչող «Lufthansa» ավիաընկերության չվերթի ժամանակ սաստիկ տուրբուլենտության պատճառով տուժել է 11 մարդ
Բուենոս Այրեսից Ֆրանկֆուրտ թռչող «Lufthansa» ավիաընկերության չվերթի ժամանակ սաստիկ տուրբուլենտության պատճառով տուժել է 11 մարդ։
Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
«Ցավոք, հինգ ուղևոր և անձնակազմի վեց անդամ տուժել են»,- ասել է «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչը։
Ավիաընկերության տվյալներով, տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել անմիջապես այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել նշանակման վայրում։ Ինքնաթիռում եղել է 329 ուղեւոր և անձնակազմի 19 անդամ։