Բուդապեշտում տեղի է ունենում «Խաղաղության երթ»՝ նվիրված կոմունիստական ​​​​իշխանության դեմ 1956 թվականի ապստամբության 69-ամյակին և ի պաշտպանություն Վիկտոր Օրբանի
Բուդապեշտում տեղի է ունենում «Խաղաղության երթ»՝ նվիրված կոմունիստական ​​​​իշխանության դեմ 1956 թվականի ապստամբության 69-ամյակին և ի պաշտպանություն Վիկտոր Օրբանի

Հունգարիայի ազգային տոնի՝ 1956 թվականին կոմունիստական ռեժիմի դեմ ապստամբության 69-ամյակի կապակցությամբ Բուդապեշտում անցկացվել է հանրահավաք՝ վարչապետ Վիկտոր Օրբանի աջակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, հավաքվածները վանկարկել են՝ «Մենք չենք ցանկանում մահ Ուկրաինայի համար», «Նոբելյան խաղաղության մրցանակ՝ Վիկտոր Օրբանին» և «Եվրոպան դարձնենք կրկին հզոր»։

Երթի ընթացքում Վիկտոր Օրբանը ելույթ է ունեցել իր կողմնակիցների առաջ։

Մեկաժամանակ հայտարարվել է նաև Վիկտոր Օրբանի հակառակորդների կողմից կազմակերպված այլ ցույց, որը ղեկավարում է Հունգարիայի իշխող կուսակցության նախկին անդամ Պետեր Մաջարը։ Նա ևս ելույթ է ունեցել ներկաների առջև։

Նշենք, որ 1956 թվականին Հունգարիայում տեղի է ունեցել կոմունիստական ռեժիմի դեմ ապստամբություն, որը ճնշվել է Սովետական բանակի կողմից։ 2026 թվականի ապրիլին Հունգարիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որտեղ Վիկտոր Օրբանի հիմնական մրցակից համարվում է հենց Պետեր Մաջարը։