Բուդապեշտում այսօր նախատեսված է լայնամասշտաբ հավաք՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների աջակցության համար

11:24, 28.06.2025

Բուդապեշտում այսօր նախատեսված է լայնամասշտաբ հավաք՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների աջակցության համար։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»։

Ինչպես նշում են կազմակերպիչները, ակնկալվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն, այդ թվում՝ հյուրեր արտասահմանից։ Մեդիայի հաղորդմամբ՝ օտարերկրյա հյուրերի թվում կլինեն ԵՄ հանձնակատարը հավասարության հարցերով Հաջա Լահբիբը և Եվրոպական խորհրդարանի մոտ 70 անդամ։

Երթին աջակցություն է հայտնել ավելի քան 30 դեսպանատուն, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել Հունգարիայի կառավարությանը չխոչընդոտել երթի անցկացումը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ երթին մասնակցությունը կարող է իրավական հետևանքներ ունենալ։

Նմանատիպ