Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայում անցկացվելու է խորհրդարանի արտակարգ նիստ
Բրյուսելում հոկտեմբերի 17-18-ին նախատեսված գագաթնաժողովից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայում անցկացվելու է խորհրդարանի արտակարգ նիստ: Տեղեկությունն այս մասին տարածում է բրիտանական մամուլը:
Հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովը համարվում է Բրեքսիթի որոշիչ գագաթնաժողով: Հենց այդ ժամանակ պետք է Բրիտանիան և Եվրամիությունը հասնեն Բրեքսիթի առնչությամբ համաձայնության:
Այն դեպքում, եթե գագաթնաժողովին կողմերը գան համաձայնության, Բրիտանիայի վարչապետը փաստաթուղթը հաստատելու համար կներկայացնի խորհրդարանին: Այն դեպքում, եթե կողմերը չգան համաձայնության, խորհրդարանը քննարկում է երկու տարբերակ, Եվրամիությունն առանց պայմանագրի լքել կամ Բրեքսիթի լիարժեք դադարեցում:
Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունը լքի հոկտեմբերին 31-ին: