Բրյուսելում կայանալու է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 5-րդ նիստը
Բրյուսելում այսօր կայանալու է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 5-րդ նիստը, որի շրջանակներում Վրաստանի պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, խորհրդի նիստին վրացական կողմը ներկայացնելու է «Եվրամիությանն ինտեգրվելոէ ճանապարհաքարտեզը», որը ծառայում եվրաինտեգրմանշրջանակներում հասած առաջընթացի համախմբմանը և Վրաստանին ընձեռում հնարավոր, Ասոցացման համաձայնագրից դուրս կատարել հետագա քայլերը՝ Եվրամիության հետ առավել խորը և համընդգրկուն, այդ թվում՝ սեկտորային ինտեգրմանն ուղղված:
Խորհրդի նիստի ավարտից հետո, նախատեսված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամլո ասուլիսը: