Ներգաղթյալներին աջակցություն ցուցաբերելու նպատակով,ինչպես նաև Բելգիայի կառավարության ներգաղթի քաղաքականության դեմ բողոքելու պատճառով, բելգիացիները ցույց են կազմակերպել Բրյուսելի փողոցներում:
Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված էր՝ ներգաղթյալ լինելը հանցագործություն չէ. Թող պաշտոնից հեռանա ներգաղթի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենյուդան:
Նշվում է, որ պետքարտուղարը մամուլի էջերին հայտնվել էր նաև անցած տարի, երբ Հալեպից փախուստի դիմած մարդկանց չէր տրամադրում այցեգրեր:
Ցուցարարները շարժվել են դեպի Մաքսիմիլիանի այգի, որտեղ 2015 թվականից տեղակայված է փախստականների ճամբարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan