Բրյուսելում հավաքվում են Եվրամիության արտգործնախարարները: Ինչպես հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Կայա Կալասը, այսօրվա բանակցությունների հիմնական թեման լինելու է Ուկրաինայում ընթացող պատերազմը։
Եվրամիությունը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:Նախարարները կքննարկեն նաև Ուկրաինային աջակցության հարցը։
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների բանակցությունները Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ կանցկացվեն վիրտուալ ռեժիմով։
Բացի այդ, բրյուսելում է գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարը և խորհրդակցություններ կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ։ Նախարարական հանդիպման թեմաներից են նաև Մերձավոր Արևելքը, Սիրիան և ԵՄ հարաբերությունները Չինաստանի հետ։
«Այսօր մենք շատ հարցեր կքննարկենք։ Առաջին հերթին՝ Ուկրաինան։ Սա վճռորոշ շաբաթ է ֆինանսավորման հարցում։ Այն որոշումները, որոնք մենք պետք է կայացնենք՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, շատ կարևոր են։ Նաև այսօր մենք որոշումներ կկայացնենք այսպես կոչված ռուսական ստվերային նավատորմի հետ կապված։