Բրյուսելում այսօր անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ՝ պաշտպանության նախարարների մակարդակով
Բրյուսելում այսօր անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ՝ պաշտպանության նախարարների մակարդակով:
Նիստին ներկա գտնվելու համար Բելգիայում է գտնվում Վրաստանի պաշտանության նախարար Լևան Իզորիան, ով ՆԱՏՕ-ի գործընկերներին է ծանոթացնելու Վրաստանում ընթացող բարեփոխումները:
ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը Թբիլիսիի ժամանակով բացվելու է 18:15-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի ողջույնի խոսքով: Նիստի և քննարկվելիք թեմաների մասին Ենս Սթոլթենբերգը խոսել է Առաջին ալիքի լրագրողի հետ:
«Մենք քննարկելու ենք Վրաստանի հետ գործընկերությունը: ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին կփոխանցենք թարմ տեղեկություն, թե որտեղ ենք գտնվում: ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են ներդրում ունենալ տարբեր ծրագրերում, որոնք մենք իրականացնում ենք Վրաստանի հետ: Հատկապես խոսքը ՆԱՏՕ-Վրաստանի համատեղ զորավարժության և գնահատման կենտրոնի, համատեղ զորավարժությունների մասին է»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը: