Բրյուսելում անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ

Մարտի 27-28-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մեկնելու է Բրյուսել, որտեղ անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով: Վրաստանի արտաքին գործերի գերատեսչության մամլո ծառայության տեղեկությամբ, նիստը նվիրվում է Վրաստանին և դրա ընթացքում քննարկվելու է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության լայն շրջանակը, առանձնապես ընդգծվելու են Սև ծովի տարածաշրջանի անվտանգության հարցերը:

Արտաքին գործերի նախարարը խոսքով դիմելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի մասնակիցներին: Այցի շրջանակներում անցկացվելու է նաև Դավիթ Զալկալիանիի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմյոլլերին:

Վրաստանի արտաքին գերատեսչությունում նշում եմ, որ ընթացիկ շաբաթն առանձնահատուկ ծանրաբեռնված է լինելու ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության համատեսքտով, դաշինքի գլխավոր քարտուղարի այցից հետո մարտի 27-ին անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, իսկ մարտի 27-28-ին Վրաստան է այցելելու է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն և Վրաստանում ընթանում է ՆԱՏՕ-Վրաստանի 2019 զորավարժությունը: