Բրյուսելի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է
Բրյուսելի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է

Բրյուսելի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: Ինչպես հայտարարել է օդանավակայանի վարչության մամլո խոսնակը հավանաբար այն կվերսկսի աշխատանքը մոտ երեք ժամից:

Օդանավակայանի փակման և մոտ 90 չվերթի հետաձգման պատճառը առատ ձյունն է:

Բելգիայի մայրաքաղաքում առավոտից ձյուն է գալիս:

Օդանավակայանի վարչությունը էլեկտրոնային փոստի միջոցով  տեղեկացրել է ուղևորներին չվերթների հետաձգման կապակցությամբ: