Բրյանսկի մարզի նահանգապետ. Բրյանսկի մարզի վրա ուկրաինական ռազմական հարձակումը պատերազմի ընթացքում ամենահզորն էր, տարածաշրջանում գործում է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմը

14:01, 16.02.2026

Բրյանսկի մարզի վրա ուկրաինական զորքերի հարձակումը պատերազմի ընթացքում ամենահզորն էր, ասել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բրյանսկի մարզում գործում է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ։

«Երեկ Բրյանսկի մարզը կրեց ամենահզոր և լայնածավալ հարձակումը։ Ռուսաստանի ոչ մի այլ մարզում մեկ օրում միաժամանակ այդքան շատ անօդաչու թռչող սարքեր չեն արձակվել։ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական գործողությունների արդյունքում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները», – նշել է Ալեքսանդր Բոգոմազը։

Մասնագետները սկսել են պահեստային էլեկտրաէներգիայի մատակարարումը, և Բրյանսկում և հինգ մունիցիպալիտետներում երեք ժամվա ընթացքում վերականգնվել են ջեռուցումն ու էլեկտրաէներգիան։

Նմանատիպ