Բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստով մեկ անձ է ձերբակալվել
Բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի դատախազությունը բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստով մեկ անձի է ձերբակալել:

Վրաստանի դատախազության տեղեկատվության համաձայն՝ Կախեթիի մարզային դատախազության կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը սույն թվականի մարտի 26-ին Թելավիի մունիցիպալիտետի Կուրդղելաուրի գյուղում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին հնարավորություն չի տվել իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը և բռնության կիրառման սպառնալիքով ստիպել է դադարեցնել հեռուստատեսային սյուժեի նկարահանումն ու տարածումը:

«Ձերբակալվածին մեղադրանք կառաջադրվի Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելը՝ կատարված բռնության սպառնալիքով), որը որպես պատժի տեսակ նախատեսում է ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում միջնորդությամբ կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ», – նշված է տեղեկատվության մեջ: