Բռնազավթված տարածքներում գոյություն ունեցող իրավիճակի մասին Գրիգորի Կարասինի հետ ունեցել ենք երկար զրույց. Զուրաբ Աբաշիձե
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, գրիգորի Կարասինի հետ Պրագայում հանդիպման ժամանակ խոսքը վերաբերել է նաև բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող բացասական իրադարձություններին,-այս մասին առաջին ալիքին ասել է, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքերով, վրացական կողմը մեկ անգամ ևս գրանցել է իր դիրքորոշումը:
Ինչ վերաբերում մամուլում տարածված Գրիգորի Կարասինի հայտարարությանը – «իմ ազդանշանը նույնն է, չնայած բարդություններին, պետք է շարունակենք հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև ցանկանում եմ զգուշացնել իմ վրացի գործընկերներին այն հնարավոր անսպասելիությունների մասին, որոնք անհարմար են երկու երկրների համար», Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ նման արտահայտություն չի լսել:
Զուրաբ Աբաշիձեն առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ նշել է, որ Կարասինի հետ հանդիպումը տևել է երեք ժամ, որի ընթացքում հիմնականում քննարկվել են առ.տրա-տնտեսական հարցերը, սակայն մինչ այդ զրուցել են բռնազավթված գոտու մոտ ստեղծված իրավիճակի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan