Եվրամիության խորհրդի եզրահանգման մեջ խոսվում է բռնազավթված Աբխազիայում և Ցխինվալում մարդու իրավունքների խախտման փաստերի մասին
Եվրամիության խորհրդի եզրահանգման մեջ խոսվում է բռնազավթված Աբխազիայում և Ցխինվալում մարդու իրավունքների խախտման փաստերի մասին

Եվրամիությունը շարունակում է իր անհանգստությունը արտահայտել Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի կողմից հաստատված ամենամյա եզրահանգման մեջ, որը վերաբերում է աշխարհում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը:

Ինչպես նշվում է 142 էջանոց փաստաթղթում, 2019 թվականին Եվրամիությունը  կրկին ակտիվորեն կոչ էր անում այն կողմերին, որոնք վերահսկողություն էին իրականացնում բռնազավթված տարածքների վրա, թույլ տալ այդ տարածքներ միջազգային մեխանիզմների մուտքը:

Ինչպես նշված է Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, մարդու իրավունքների տեսանկյունից աշխարհում շարունակում են մնալ հիմնախնդիրներ:

«Իրավապաշտպանները, լրագրողները և լրատվամիջոցների աշխատակիցները,  իրենց գործունեությունից ելնելով գտնվում են ամենօրյա վտանգի տակ: Քաղաքացիական և ժողովրդավարական տարածքը դեռևս մնում է սահմանափակ, կանանց իրավունքները կրկին խախտվում են, իսկ խոցելի խմբերը հիմնականում մնում են ետին պլանում և ենթարկվում են խտրականության և անհավասար վերաբերմունքի»,- ասված է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ: