Բռնազավթված տարածքներից փախստական առաջադեմ ուսանողներին փոխանցվել են վկայագրեր
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին, բռնազավթված տարածքներից փախստական Դիմիտրի Գուլիայի և Կոստա Խեթագուրովի անվան կրթաթոշակառուներին փոխանցել է համապատասխան վկայագրեր:
Պետնախարարի աշխատակազմի տեղեկությամբ, այս անվան կրթաթոշակները հիմնվել են 2018 թվականին, պետնախարարի աշխատակազմի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և նախատեսված են բռնազավթված տարածքներից փախստական ուսանողների համար, ովքեր լավագույն արդյունք են ցույց տալիս միասնական ազգային քննություններում:
2020 թվականին կրթաթոշակառուներ դարձան Իլիայի պետական համալսարանի ուսանող Լուկա Մեսխիան (բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանից) և Վրաստանի ազգային համալսարանի ուսանողուհի Գուրանդա Մաճարաշվիլին (բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանից):
«Պետնախարարի աշխատակազմի նպատակն է բարձրացնել բռնազավթված տարածքներում ապրող երիտասարդների բարձրագույն կրթություն ստանալու և ուսման մոտիվացիան, որպեսզի նրանք ավելի մեծ կրթությամբ և հաջողությամբ դիմակայեն բռնազավթման ճնշմանը», – ասված է հայտարարության մեջ: