Բռնազավթված Հարավային Օսիայի Դե-ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովին ընդունել է Սերբիայի պատրիարքը
Բռնազավթված Հարավային Օսիայի Դե-ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովին ընդունել է Սերբիայի պատրիարքը

Բռնազավթված Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության Դե-ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովին ընդունել է Սերբիայի պատրիարքը:

Դե-ֆակտո հանրապետության այսպես կոչված կառավարության կողմից տարածված լրատվության համաձայն, հանդիպումը կայացել է Սերբիայի պատրիարքի նստավայրում:

Տարածված լրատվությամբ հանդիպմանը քննարկել են ընդհանուր եկեղեցական հարցեր: Հանդիպմանը Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Հարավային Օսիայում ուղղափառ հավատքի առանձնահատուկ դերը ամրացված է այսպես կոչված սահմանադրությամբ:

Բիբիլովը պատրիարք Իրինեոյի հետ զրուցել է նաև Ռուսաստանի պատրիարքի հետ հանդիպման մանրամասների մասին: Բռնազավթված տարածաշրջանի դե-ֆակտո իշխանությունների կողմից տարածած հաղորդագրության համաձայն, Սերբիայի պատրիարքը օս ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում:

Առաջին ալիքը նշված հարցի կապակցությամբ դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ այս հանդիպման մանրամասները Սերբիայի պատրիարքարանի հետ պարզում է Սերբիայում Վրաստանի դեսպանությունը: