Բռնազավթված Գալիի շրջանում ձերբակալված Ալեքսանդր Նացվլիշվիլիին ազատ արձակելու նպատակով ընթանում են աշխատանքներ
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի խոսքերով, բռնազավթված Գալիի շրջանում ձերբակալված Քութաիսիի բնակիչ, Ալեքսանդր Նացվլիշվիլիին ազատ արձակելու նպատակով ընթանում են աշխատանքներ:
«Երբ զրուցում ենք այս աշխատանքի մասին, բնականաբար հասկանում ենք, որ ամբողջությամբ այս գործընթացը և փաստը այսպիսի անօրեն ձերբակալության կապակցությամբ, ամբողջությամբ ոչլեգիտիմ է դե-ֆակտո իրականությունում, որը մենք ունենք:
Գործում է օպերատիվ թեժ գիծ և այն հաղորդակցությունը, որը հարկավոր է քաղաքացուն ազատագրելու համար»,-հայտարարել է Ցիխելաշվիլին:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարը հույս է հայտնել, որ Ալեքսանդր Նացվլիշվիլիին ազատ կարձակեն կարճ ժամկետում:
Բռնազավթված Գալիի շրջանի Օտոբայա գյուղում, Քութաիսիի բնակիչ Ալեքսանդր նացվլիշվիլիին ձերբակալել են մայիսի 20-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan