Բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար սկսվել է խորհրդարանական ընտրություններին վաղաժամկետ քվեարկության գործընթացը
Բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար սկսվել է խորհրդարանական ընտրություններին վաղաժամկետ քվեարկության գործընթացը: Այս մասին ռուսական մամուլին հայտնել է, բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված Ռուսաստանի դաշնության դեսպանատան ներկայացուցիչ՝ Սերգեյ Մանկոն: Նրա խոսքերով ընտրողների ակտիվությունը զգալիորեն բարձր է:
Դե-ֆակտո Օսիայում վաղաժամկետ քվեարկության գործընթացը տեղի է ունենալու մարտի՝ 5,6,12 և 13-ին: Այսպես կոչված ընտրատեղամասերը բացվել են 27 շրջանում:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին: Ռուսական մամուլի տվյալներով, բռնազավթված Ցխինվալի բնակչության 90 տոկոսը ունի Ռուսաստանի քաղաքացիություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan