Բռնազավթված Ցխինվալի օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված Ալան Ջափարիձեն ազատված է
Բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված Ալան Ջափարիձեն ազատ է:
Պետական անվտանգության ծառայության տվյալներով, անձը ապօրինի բերման է ենթարկվել բռնազավթված Ցխինվալիի մերձակայքում:
«Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները փաստի մասին տեղեկությունը հաղորդել 2021 թվականի ապրիլի 21-ին թեժ գծի միջոցով:
Պետական անվտանգության ծառայության կողմից, վերոնշյալ մեխանիզմի միջոցով, մշտական կապ էր հաստատված Ցխինվալի օկուպացիոն ռեժիմի հետ:
Գործընթացին ակտիվ ներգրավված էր Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը: Այդ հարցը քննարկվել է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպմանը:
Ապօրինի կալանքի փաստի վերաբերյալ տեղեկատվությունը, ի պաշտպանություն կալանավորվածի լավագույն շահերի, հրապարակվեց միայն ազատ արձակվելուց հետո:
Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է աշխատել ապօրինի կալանավորված այլ անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ: