Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 93 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 93 նոր դեպք

Վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 285 անձ, որտեղից կորոնավիրուս է ախտորոշվել 93-ի դեպքում: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

Նրանց փոխանցմամբ, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավարակակիր 127 պացիենտ և նրանցից 19-ի վիճակը ծանր է:

Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 2672 դեպք, ապաքինվել է 1175 մարդ, մահացել՝ 27-ը: