Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղթել է Ռաուլ Խաջիմբան
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղթել է Ռաուլ Խաջիմբան

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական արդյունքներով հաղթել է գործող դե-ֆակտո նախագահ, Ռաուլ Խաջիմբան: Նա ստացել է ձայների 47,38 տոկոսը, իսկ նրա մրցակիցը ՝ Ալխաս Կվիցինիան ՝ 46,19 տոկոս:

Դե-ֆակտո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Թամազ Գոգիայի հայտարարությամբ, տարբերությունը կազմել է մոտ հազար ձայն:

Ռաուլ Խաջիմբան իրեն հաղթող է հայտարարել նախնական արդյունքների հրապարակումից առաջ, սեփական տվյալների վրա հենվելով, և իր կողմնակիցների հետ միասին հաղթանակը տոնել է ընտրական շտաբում:

Այսպես կոչված ընտրություններին չի համաձայնում Ալխաս Կվիցինիան և պատրաստվում է բողոքարկել արդյունքները:

բռնազավթված տարածքում ընդհանուր առմամբ բացվել էր 152 ընտրատեղամաս: Տարածված լրատվությամբ, այսպես կոչված ընտրություններին մասնակցել է մոտ 83 000 մարդ: