Բռնազավթիչ ռեժիմը արդեն խլել է 16 մարդու կյանք, որոնց չի տրվել անհետաձգելի բժշկական օգնության իրավունք, կամ արձագանքն ուշացված էր. Թեա Ախվլեդիանի
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերում պետական նախարար, Թեա Ախվլեդիանին հայտարարում է, որ բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանում ապրող մարդկանց կրկին հնարավորություն չի ընձեռվում օգտվել անհետաձգելի բժշկական օգնությամբ:
Պետնախարարի խոսքով, բռնազավթիչ ռեժիմն արդեն խլել է 16 մարդու կյանք, որոնց թույլ չեն տվել օգտվել այդպիսի օգնությամբ, կամ արձագանքը ուշ է եղել:
«Ցավոք, Ցխինվալի շրջանը մինչ այժմ մնում է ամբողջովին փակ և արհեստականորեն մեկուսացված: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ փակ է այսպես կոչված Ախալգորիի ուղղությամբ այսպես կոչված անցակետը և տեղացիներին արգելվում է ազատ տեղաշարժվել: Ցավոք, բռնազավթիչ ռեժիմը արդեն խլել է 16 մարդու կյանք, որոնց չի տրվել անհետաձգելի բժշկական օգնության իրավունք, կամ արձագանքն ուշացված էր:
Դեկտեմբերի 10-11-ին կայացած Ժնևի միջազգային բանակցություններում Վրաստանի պատվիրակությունը բարձրացրել է տեղի բնակչության ծանր մարդասիրական իրավիճակի և բռնազավթված տարածքներում մնացած վրացիների նկատմամբ էթնիկ խտրականության հարցը: Ընդգծվել է, այդ մարդկանց հիմնարար իրավունքները վերականգնելու և պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը:
Մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել, միջազգային գործընկերների հետ, որպեսզի տեղական բնակչությունը հնարավորություն ունենա ազատ տեղաշարժվելու և արժանապատիվ կյանք վարելու բռնազավթված տարածքներում: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ մարդու իրավունքների դիտորդներին և միջազգային կազմակերպություններին հնարավորություն տրվի մուտք ունենալ և աշխատել բռնազավթված տարածքներում:
Հուսով ենք, որ մոտ ժամանակներս այդ ջանքերը արդյունք կտան, և մենք կհասնենք նրան, որ բռնազավթված տարածքներում յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա օգտվել այն ծառայություններից, որոնք երկիրն առաջարկում է իր քաղաքացիներին»,- հայտարարել է Թեա Ախվլեդիանին: