Բրիտանիայում վարչապետի կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն առաջացրել է բողոքի ալիք
Բրիտանիայում վարչապետի կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն առաջացրել է բողոքի ալիք

Մեծ Բրիտանիայում վարչապետի կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն առաջացրել է բողոքի ալիք:

Խորհրդարանի շենքի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ Բորիս Ջոնսոնին մեղադրել են «պետական հեղաշրջման փորձի մեջ»:  Ցուցարարները բարձրացրել են Եվրամիության դրոշները:

Զուգահեռաբար, համացանցում կազմվել է խնդրագիր, որն ստորագրել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նրանք պահանջում են օրենսդրական մարմնի աշխատանքի կասեցման մասին կայացված որոշման վերանայում:

Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը, որը հաստատեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, կրճատում է Բրեքսիթի մասին պատգամավորների քննարկման ժամանակը:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ խորհրդարանն աշխատանքը կվերսկսի հոկտեմբերի 14-ին:

Ընդդիմության կուսակցությունները Բորիս Ջոնսոնին մեղադրում են «ժողովրդավարությունը ոտնահարելու մեջ»: