Բրիտանիայում նախկին ռուս լրտեսի և նրա դստեր թունավորումը Ռուսաստանի կողմից ծրագրված ահաբեկչություն է. Hermitage Capital հիմնադրամի ղեկավար
Բրիտանիայում նախկին ռուս լրտեսի և նրա դստեր թունավորումը Ռուսաստանի կողմից ծրագրված ահաբեկչություն է. Hermitage Capital հիմնադրամի ղեկավար

Ռուսաստանի վերջին գործողությունները սառը պատերազմի ավարտից հետո ամենավտանգավոր դեպքն է,-այս հայտարարությունը արել է Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Բիլ Բրոուդերը, առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքերով, Բրիտանիայում նախկին ռուս լրտեսի և նրա դստեր թունավորումը այլ պետության կողմից ծրագրված ահաբեկչություն է, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրում:

«Սա պետության կողմից ծրագրված, ֆինանսավորված և իրականացրած ահաբեկչական ակտ է: Ահաբեկչական ակտ, որը իրականացվել է քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքի օգտագործմամբ և դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրում: Ռուսաստանի վերջին գործողությունները սառը պատերազմի ավարտից հետո ամենավտանգավոր դեպքն է, որը հանդիսանում է հարաբերությունների լարման և իրավիճակի սրման լուրջ պատճառ»,-հայտարարել է Բիլ Բրոուդերը:

Hermitage Capital հիմնադրամի ղեկավարը գտնում է, որ Թերեզա Մեյի որոշումը, Մեծ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետի արտաքսման վերաբերյալ, բավարար չէ: Նրա խոսքերով պետք է գործի դրվեն պատժամիջոցներ, ինչպես նաև պետք է սառեցվեն ռուս բարձրպաշտոնյաների և օլիգարխների ակտիվները:

«Մե բրիտանիայի վարչապետ, Թերեզա Մեյի որոշումը, երկրից 23 ռուս դիվանագետի արտաքսման վերաբերյալ, բավարար չէ: Պետք է գործի դրվեն պատժամիջոցներ, ինչպես նաև պետք է սառեցվեն ռուս բարձրպաշտոնյաների և օլիգարխների ակտիվները: »Մագնիտսկիի ակտ»-ի օգտագործմամբ պետք է սառեցվեն նրանց բանկային հաշիվները և այդ գործի հետ առընչություն ունեցող անձանց պետք է արգելվի մուտգ գործել Մեծ Բրիտանիա: Կարևոր է գործի դրվեն տնտեսական պատժամիջոցները և Մեծ Բրիտանիային միանան եվրոպական այլ երկրները»,-նշել է Hermitage Capital-ի ղեկավարը:

Հիշեցնենք, Սերգեյ Մագնիտսկին բրիտանական ներդրումային ընկերություն Hermitage Capital-ի փաստաբանն էր: Նա մահացել է 2009 թվականի նոյեմբերին Մոսկվայում, նախնական ձերբակալության մեկուսարանում:

Հենց Hermitage Capital-ի ղեկավարի ջանքերով, ԱՄՆ-ում ընդունեցին «Սերգեյ Մագնիտսկիի» ակտը:

Ռուսաստանում Բիլ Բրոուդերը համարվում է ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձ և արգելվել է նրա մուտքը Ռուսաստանի տարածք: